Այս շրջանում մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում․ հպարատանում եմ, շնորհակալություն եմ հայտնում․ Փաշինյան
20:22 - 06 ապրիլի, 2020

Այս շրջանում մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում․ հպարատանում եմ, շնորհակալություն եմ հայտնում․ Փաշինյան

Այս շրջանում մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ի պատասխան օգտատիրոջ հարցի՝ նկատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացին մի նկատառում է արել՝ գերլարված ռեժիմով աշխատող ուսուցիչներին գուցե արժե պարգեւավճարներ տալ։

Փաշինյանն ասաց, որ վերջին 1,5 տարվա ընթացքում անընդհատ քննարկում էին հեռավար կրթության զարգացումը, եւ, ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ եւ պարզվեց, որ ՀՀ-ի կրթական համակագը գոնե մի 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելու․

«Մեր ուսուցիչներով հպարատանում եմ, շնորհակալություն եմ հայտնում։ 2020-ի հունվարի մեկից ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը բարձրացվել է մինչեւ 108 հազար դրամ, իսկ 2019-ի սեպտեմբերցից ՝շուրջ տասը տոկոսով բարձրացել է։ Ճգնաժամի պայմաններում ենք աշխատում հիմա, այս պահին չեմ ուզում այնպիսի խոստումենր տալ, որոնք այս ճգնաժամային պայմաններում կարող են հավելյալ խնդիրներ առաջացնել։ Հիմա բազմաթիվ սոցիալական խավերի պիտի օգնենք, սկսել ենք այդ պրոցեսը, այս պահին միայն այսքանը կարող եմ ասել»,- ասաց վարչապետը՝ դարձյալ իր շնորհակալությունը հայտնելով բոլոր ուսուցիչներին։

Նա նաեւ մի նրբություն նշեց՝ այսօր բազմաթիվ մարդիկ դարձել են գործազուրկ, նրանք շատ կուզենային աշխատել, իերնց աշխատավարձը ստանալ, եւ վատ չէ, որ այս պայմաններում ուսուցիչները կարողանում են լիարժեք աշխատել ու ստանալ աշխատավարձ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել