Մեր կառավարության ծրագրերով շահառուները ստանում են շատ ավելի մեծ օժանդակություն, քան Վրաստանի դեպքում․ Նիկոլ Փաշինյան
22:14 - 06 ապրիլի, 2020

Մեր կառավարության ծրագրերով շահառուները ստանում են շատ ավելի մեծ օժանդակություն, քան Վրաստանի դեպքում․ Նիկոլ Փաշինյան

Վրաստանի կառավարությունը սուբսիդավորում է այն քաղաքացիների կոմունալ ծախսերը, որոնք երեք ամվա ընթացքում 200 կիլովատտից քիչ էլեկտրաէներգիա և 200 խ/մ-ից քիչ գազ կօգտագործեն։ Որոշ հաշվարկներով՝ միջինում դա կազմում է մոտ 25 հազար դրամ, մինչդեռ Հայաստանի կառավարության սոցիալական ծրագրերով շահառուները ստանում են շատ անգամ ավելի մեծ ծավալով օժանդակություն։

 Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հետևյալ հարցին․ «Վրաստանը վճարում է երեք ամսվա կոմունալ վճարները, ինչու՞ Հայաստանում պետությունը չի աջակցում, չէ՞ որ ասում եք՝ տնտեսական աճով առաջ ենք Վրաստանից, ու՞մ համար էր տնտեսական աճը, ժողովրդի՞, թե՞․․․»։


Վարչապետն ընդգծեց, որ միջոցառումների ընդլայնման արդունքում օժանդակությունը հասանելի կլինի բոլոր խոցելի խմբերին, ապա հիշեցրեց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ֆորս մաժոր» է հայտարարել, և որևէ բաժանորդի գազը կամ լույսը չեն անջատի չվճարման պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել