Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից
23:02 - 09 ապրիլի, 2020

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Երևանի քաղաքապետարանը չինական Չոնգցին գործընկեր քաղաքից ստացել է բժշկական 50.000 դիմակ և 20.000 ձեռնոց: 

10.000 դիմակ և 2000 ձեռնոց տրամադրվել է պարետատանը՝ հրատապ կարիքների համար: 

Բժշկական պարագաների մնացած խմբաքանակը կբաժանվի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին:

Նշվում է, որ Չինաստանից բերված բոլոր արկղերը հետաքրքիր գրությամբ են. «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել