Ռազմարդյունաբերության ոլորտի պատվերները ստացվել են, պայմանագրերը՝ ստորագրվել․ Արշակյան
 |shantnews.am|
19:28 - 15 ապրիլի, 2020

Ռազմարդյունաբերության ոլորտի պատվերները ստացվել են, պայմանագրերը՝ ստորագրվել․ Արշակյան |shantnews.am|

shantnews.am: ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր կառավարությանը հարցրեց՝ ի՞նչ է լինելու ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, որոնք գործունեությունը չեն դադարեցրել և չեն կարող դիմել օժանդակության ծրագրերին։ Գորգիսյանը ասաց, որ իրեն դիմած ընկերությունները բողոքել են պատվերների բացակայությունից։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասաց, որ այս պահին արդեն պատվերները տրվել են ընկերություններին, պայմանագրերը կնքվել են, վճարումները՝ իրականացվել։

Ավելի լայն պատասխանելով հարցին՝ Արշակյանն ասաց, որ կանոնակարգումների հետ կապված՝ տարեսկզբին ընկերությունները ստիպված են լինում որոշակի պարապուրդի շրջանում լինել։ Դա կանխելու համար, ըստ Արշակյանի, ԲՏԱ նախարարությունը ներկայումս կարգավորումների փոփոխության տարբերակներ է քննարկում ՊՆ-ի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել