Խորհրդարանը քննարկեց ընտանեկան դրամագլուխը ընտանիքին միանգամից տրամադրելու հարցը |armenpress.am|
17:50 - 16 ապրիլի, 2020

Խորհրդարանը քննարկեց ընտանեկան դրամագլուխը ընտանիքին միանգամից տրամադրելու հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ մարդիկ ընտանեկան դրամագլուխը կարողանան ստանալ միանգամից, այլ ոչ թե ամսեամիս:  Մելքումյանը «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում:

Պատգամավորը հիշեցրեց, որ նախագիծը ընտանեկան դրամագլխի տնօրինման սխեմայի փոփոխության մասին է: Այդ սխեման տարիների ընթացքում փոփոխվել է: «Սկզբնական փուլում այն տրվել է 25 հազարական դրամներով, հետո թույլատրվեց, որ 3-րդ, 4-րդ երեխայի դեպքում ստանան 500 հազար դրամը, հետո 10 ամսվա ընթացքում՝ 50 հազարական դրամներով, իսկ 5-րդ և 6-րդ երեխաների դեպքում 1.5 մլն դրամը՝ նույն բաշխվածությամբ: Պարզվեց, որ դա չի ծառայում ընտանիքի արմատական հարցերի լուծմանը, դրա համար մենք առաջարկեցինք, որ այդ գումարը միանգամից տրվի, ծնողները միանգամից տնօրինեն այն»,-ասաց նա:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել