Քաղաքաշինության կոմիտեն քննարկել է Սևանի թերակղզու հատվածում հետիոտն ճեմուղու կառուցման նախագիծը
19:18 - 17 ապրիլի, 2020

Քաղաքաշինության կոմիտեն քննարկել է Սևանի թերակղզու հատվածում հետիոտն ճեմուղու կառուցման նախագիծը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն քննարկել է Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում շուրջ 10 կմ երկարությամբ ծովափնյա հետիոտն ճեմուղու կառուցապատման նախագիծը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

 «Մինչև Սևանավանքի մոտ ձգվող ճեմուղուն զուգահեռ նախատեսված է կառուցել հեծանվային ուղի, որը տեղակայվելու է 1905․0 նշի վրա։ Ճեմուղու երկայնքով կազմակերպվելու են հյուրանոցային, ակտիվ հանգստի և զվարճանքի, սպասարկման և սննդի օբյեկտների, պուրակների գոտիներ՝ ձևավորելով միջավայրին ներդաշնակված լուծումներ և առավելագույնս ապահովելով այցելուների կապը բնական լանդշաֆտի հետ։ Տվյալ ծրագրով բարենպաստ պայմաններ կստեղծվեն ներդրումների ներգրավման և զբոսաշրջիկների հարմարավետ հանգստի կազմակերպման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի, նախագծի ճարտարապետ Ռազմիկ Բաբայանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել