«Բարգավաճ Հայաստան»-ը տնտեսական և սոցիալական աջակցության երեք փաթեթ է նարկայացրել կառավարություն  |armenpress.am|
12:01 - 20 ապրիլի, 2020

«Բարգավաճ Հայաստան»-ը տնտեսական և սոցիալական աջակցության երեք փաթեթ է նարկայացրել կառավարություն |armenpress.am|

armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման երեք փաթեթ է ներկայացրել կառավարություն։

Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

«Փաթեթներից առաջինը վերաբերում է օրավարձով աշխատողներին աջակցությանը, երկրորդը` տաքսու վարորդներին, երրորդ փաթեթով առաջարկում ենք աջակցություն ցույց տալ այն միայնակ ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքներին, որոնք միայն նպաստ կամ թոշակ են ստանում»,- ասաց Մելքումյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել