Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ է հրավիրելու. օրակարգում հարկային օրենսգիրքն է |armtimes.com|
15:27 - 21 ապրիլի, 2020

Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ է հրավիրելու. օրակարգում հարկային օրենսգիրքն է |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ է հրավիրելու՝ քննարկելու «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին  ասաց ԱԺ տնեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա նշեց, որ այսօր՝ ժամը 15։00-ին, խորհրդարանի նիստ կգումարվի՝ օրակարգը հաստատելու համար։

Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում օրենքի այս նախագծով, Աղազարյանը պատասխանեց, որ կարգավորվում են տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորություններին ուղղված քայլեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել