Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով արդեն 3-րդ անգամ է պարետային ժամ հայտարարվում |ermenihaber.am|
15:39 - 21 ապրիլի, 2020

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով արդեն 3-րդ անգամ է պարետային ժամ հայտարարվում |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայում նախորդ 2 շաբաթների վերջին ոչ աշխատանքային օրերին պարետային ժամ հայտարարելուց հետո որոշել են այս անգամ պարետային ժամ մտցնել 4 օրով։ Ապրիլի 23-ից մինչև 26-ը ներառյալ երկրի խիտ բնակեցված 31 նահանգներում պարետային ժամ սահմանելու մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հանգստայան օրերին փողոց դուրս գալու սահմանափակումը որոշ ժամանակ դեռ շարունակելու ենք կիրառել՝ դա չտարածելով գյուղատնտեսության, առողջապահության ու սննդի ոլորտի վրա։ Նախատեսում ենք ապրիլի 23,24,25,26-ին փողոց դուրս գալու սահմանափակումներ մտցնել, այնպես, որ դա հնարավորինս քիչ ազդի առօրյա կյանքի ընթացքի վրա։

Ապրիլի 23-ը այսպես թե այնպես ոչ աշխատանքային օր է (Թուրքիայի ինքնիշխանության ու երեխաների օրն է-խմբ․), կիրակի՝ ապրիլի 26-ինժամը 24։00 փողոց դուրս գալու սահմանափակումները կավարտվեն։ Մանրամասների մասին տեղեկությունները կհրապարակի ներքին գործերի նախարարությունը»,- պարզաբանել է Էրդողանը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել