Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները կլինեն առցանց |ermenihaber.am|
17:36 - 21 ապրիլի, 2020

Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները կլինեն առցանց |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում 2010թ․ ի վեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումներն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով կկայանան առցանց եղանակով։ Այս մասին հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը։ 

Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հայտարարություն է արել, ըստ որի, ապրիլի 24-ին զոհերի հիշատակի ոգեկոչումը կլինի առցանց և ուղիղ եթերով կհրապարակվի կազմակերպության ֆեյսբուքյան էջում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել