Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում երկու նախագիծ է
20:44 - 21 ապրիլի, 2020

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում երկու նախագիծ է

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Նիստի օրակարգում երկու հարց է։ Այս մասին հայտարարությունը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում։

Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել