Առաջիկայում կհայտարարվեն Լոռու համար կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման շինաշխատանքների մրցույթները
22:55 - 21 ապրիլի, 2020

Առաջիկայում կհայտարարվեն Լոռու համար կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման շինաշխատանքների մրցույթները

Առաջիկայում կհայտարարվեն Լոռու մարզի համար կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման շինաշխատանքների մրցույթները:
 
Ընդունվել է ՀՀ եւ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային  ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Ծրագրի շրջանակներում այս տարի Լոռու մարզում  կհիմնանորոգվեն՝
 
Մ6-Եղեգնուտ-Դեբեդ ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը 7 կմ է և անցնում է Եղեգնուտ և Դեբեդ գյուղերով‚ ինչպես նաև՝ Տ-5-32-Կաթնաջուր 4.6 կմ ճանապարհը, որն  ընդգրկում է Կաթնաջուր համայնքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել