Լոռու մարզի 11 համայնքում մեկնարկել են վարձատրվող հասարակական աշխատանքները. աշխատավարձը օրական 5000 դրամ |armtimes.com|
09:33 - 22 ապրիլի, 2020

Լոռու մարզի 11 համայնքում մեկնարկել են վարձատրվող հասարակական աշխատանքները. աշխատավարձը օրական 5000 դրամ |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 1-ից Լոռու մարզում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում, գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցով ծրագիր»-ը, որն այս տարի կիրականացվի մարզի 11 համայնքներում:

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ասաց, որ  համայնքների ընտրությունը  կատարվել է՝ նախ հաշվի առնելով ամենախոցելի ու ֆինանսական առումով վատ վիճակում գտնվող համայնքները, որոնք փաստացի շանս չունեն որեւէ ծրագրի մասնակցել՝ բյուջեի փոքր լինելու պատճառով. «Երկրորդ բլոկով դիտարկել ենք զբոսաշրջային նշանակություն ունեցող համայնքները, ինչի արդյունքում էլ ընտրվել  են ծրագրերը»:

Անտառամուտ համայնքում նախատեսում է ակումբի շենքի վերանորոգում, Դարպաս համայնքում՝ գերեզմանատան ցանկապատում, տարածքի բարեկարգում, Եղեգնուտում՝ գյուղամիջյան հուշաքարի վերանորոգում ու խաղահրապարակի կառուցում, Ձորագետում՝ խաղահրապարակի կառուցում, Ծաղկաբերում՝ մանկապարտեզի շենքի մասնակի նորոգում եւ տաղավարի կառուցում, Սարալանջում՝ խաղահրապարակի կառուցում եւ ցանկապատում, Հարթագյուղում՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհի հարթեցում եւ խճապատում, Չկալովի գերեզմանատան ցանկապատի նորոգում, Ախթալա համայնքի Ճոճկան եւ փոքր Այրում գյուղերի գերեզմանատների ցանկապատում, Հովնանաձոր եւ Բովաձորր բնակավայրի գերեզմանատան ցանկապատում, Վարդաբլուր բնակավայրի գերեզմանատան ցանկապատում եւ բարեկարգում:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել