Աշխարհում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 2,855,699 է
18:33 - 25 ապրիլի, 2020

Աշխարհում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 2,855,699 է

Աշխարհում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 2,855,699 է, մահացել է 198,532 մարդ, ապաքինվել՝ 815,891-ը։

Վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն, այստեղ գրանցվել է վարակի նոր 1,298 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 926,530 է։ Մահվան նոր դեպքերը 50-ն են, ընդհանուր առմամբ մահացել է 52,243 հոգի։ Վարակից առողջացել է 110,432 մարդ։ 

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Իսպանիան։ Այստեղ վարակի նոր դեպքերը 3,995 են, ընդհանուր առմամբ վարակված է 223,759 մարդ։ Մահվան նոր դեպքերը 378 են, մինչ այս պահը մահացել է 22,902 մարդ։ Վարակից առողջացել է 95,708 հոգի։

 

Աղբյուրը՝ worldometers.info:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել