ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության զգալի թվով ներկայացուցիչներ առաջարկել են իրենց թույլ տալ առցանց քվեարկել
11:38 - 28 ապրիլի, 2020

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության զգալի թվով ներկայացուցիչներ առաջարկել են իրենց թույլ տալ առցանց քվեարկել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության զգալի թվով ներկայացուցիչներ առաջարկով էին հանդես եկել, որ կորոնավիրուսի համավարակի բռնկման պայմաններում կուսակցության անդամներին թույլատրվի քվեարկություններին մասնակցել հեռավար եղանակով։

Առաջարկն արվել էր այն ժամանակ, երբ և՛ դեմոկրատական մեծամասնություն ունեցող Ներկայացուցչիների պալատը, և՛ հանրապետական մեծամասնություն ունեցող Կոնգրեսը հայտարարել էին, որ նպատակ ունեն մայիսի 4-ից վերադառնալ աշխատանքի։

100 անդամից բաղկացած «Նոր դեմոկրատների կոալիցիան» հայտարարեց, որ օրենսդիրներին անհրաժեշտության դեպքում պետք է տրվի հեռավար աշխատելու հնարավորություն այնքան ժամանակ, մինչև հանրային առողջապահության մարմինները չհայտարարեն, որ աշխատանքի ներկայանալն արդեն անվտանգ է։

 

Աղբյուրը՝ nytimes.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել