Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Վրաստանի` Սաակաշվիլիի պատճառով դեսպանին հետ կանչելու ծրագրերին
 |shantnews.am|
19:22 - 28 ապրիլի, 2020

Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Վրաստանի` Սաակաշվիլիի պատճառով դեսպանին հետ կանչելու ծրագրերին |shantnews.am|

shantnews.am:

 
Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնել են՝ Ուկրաինան Վրաստանը համարում է հուսալի բարեկամ և դաշնակից երկիր:
 
Ապրիլի 24-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր՝ եթե Սաակաշվիլին պաշտոն ստանա Ուկրաինայում, Վրաստանը հետ կկանչի իր դեսպանին այդ երկրից:
 
Վրաստանի նախկին նախագահը հայրենիքում մեղադրվում է մի քանի քրեական գործերի շրջանակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը ստանձնել կառավարությունում:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել