Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արագածոտնից ներկայացված 7 ծրագիր
23:07 - 30 ապրիլի, 2020

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արագածոտնից ներկայացված 7 ծրագիր

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանն է արժանացել ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված 7 սուբվենցիոն ծրագիր:

1.Արտաշավան համայնքի խմելու ջրի ջրագծի վերանորոգման աշխատանքներ
2.Կարբի համայնքի խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման, քայքայված հատվածների փոխարինման աշխատանքներ
3.Ներքին Բազմաբերդ համայնքի խմելաջրի 300խմ տարողության ՕԿՋ-ի և խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում
4.Կաթնաղբյուր համայնքի գազաֆիկացման աշխատանքներ
5.Կարբի համայնքի կենտրոնական այգու բարեկարգում, խաղահրապարակի կառուցում
6.Կարբի համայնքի կարիքների համար հատուկ տեխնիկայի ձեռքբերում
7.Թաթուլ համայնքի ոռոգման ներքին ցանցի վերանորոգում

Ինչպես տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը՝ մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին տեղեկատվություն կտրամադրվի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց և հաստատվելուց հետո: 

Նշվում է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել