Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում չներգրավվեցին  «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները
12:07 - 05 մայիսի, 2020

Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում չներգրավվեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները

Այսօր՝ մայիսի 5-ին Ազգային ժողովի կողմից քննարկվեց պատգամավորների կողմից արված օրենսդրական նախաձեռնությունների օրակարգ անցկացման հարցը։

ԱԺ-ն քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ըստ  նախագծի աաջարկվում էր քրեականացնել փաստաբաններին վիրավորելը և զրպարտելը։ Նախագծով առաջարկվում էր , որպեսզի օրենքը պարունակի բավարար երաշխիքներ փաստաբանների գործունեության պաշտպանության համար։

Քվեարկության արդյունքում նախագիծը չներառվեց քառօրյայի օրակարգում։

«Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ էին ներկայացրել «Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանը և Նաիրա Զոհրաբյանը։

«Նախագիծը միտված է  Հանրային պաշտպանի դերի և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև առաջարկվում է Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ծախսերը փոխհատուցել պետական բյուջեից»,- ասաց Շաքե Իսայանը։ 

Հանձնաժողովը բացասական եզրակացության էր արժանացրել պատգամավորների առաջարկը, Ազգային ժողովի քվեարկության արդյունքում նույնպես նախագիծը դուրս մնաց նիստի օրակարգից։ 

«Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի կողմից  առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Հայրենական մեծ պատերազմի վետերանններրի մասին» ՀՀ օրենքում։ Ըստ Էնֆիաջյանի առաջարկի պետք է կրկնապատկել վետերանների պատվո վճարը՝  այն սահմանելով 200 000 դրամ։

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր, Արփինե Դավոյանն ընդգծեց, որ հանձնաժողոովը բացասական եզրակացության է տվել նախագծին, քանի որ պատվովճարների սահմանման իրավասությունը ՀՀ կառավարությանն է վերապահված։

ԲՀԿ պատգամավորի կողմից ներկայացված նախագիծը դրվեց քվերակության և ստացավ բացասական եզրակացություն՝  չընդգրկվեց քառօրյայի օրակարգում։

Քննարկվեց նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հեղինակած՝  «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում» փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը։ Այն  չէր  ստացել գլխադասային հանձնաժողովի  դրական եզրակացությունը։

Ըստ ներկայացված նախագծի, խմբակցությունների` լսումներ հրավիրելու լիազորությունները պետք է  ընդլայնվեն: Գործող կարգավորմամբ` յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում խմբակցությունը կարող է հրավիրել մեկ լսում: Փոփոխություններով առաջարկվում է, որպեսզի  խմբակցությունը յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում կարողանա հրավիրել երեք լսում:

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում նշեց, որ  եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա յուրաքանչյուր նստաշրջանում առնվազն կարող է 15 լսում հրավիրվել, քանի որ լսում հրավիրելու իրավասությամբ են օժտված ԱԺ նախագահը, խմբակցությունները ու 11 մշտական հանձնաժողովները:

Նախագիծը դրվեց քվերկության և չներառվեց քառօրյայի օրակարգում։

 «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ ներկայացրեց ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նախագծով առաջարկվում էր սահմանադրական կարգը տապալելու դեպքում վաղեմության ժամկետ չսահմանել։

Այս նախագիծը նույնպես մերժվեց Ազգային ժողովի կողմից՝ լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելուց։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել