ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ»  օրենքի նախագիծը
14:23 - 05 մայիսի, 2020

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը  և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։

Նախագծի հիմնական զեկուցողը Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն է։

Ավանեսյանը իր խոսքում նշեց, որ  արվել են մեծ փոփոխություններ և օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ։ 

«Նախագծով նախատեսվում է սահմանել անձնական տվյալների՝ մասնավորապես բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ։ Ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ, ապահովելով քաղաքացիների անձնական կյանքը, մասնավոր կյանքի անձեռնամխելիության և անձնական տվյալների պահպանման սահմանադրական իրավունքները»,- ասաց նախարարի տեղակալը։  

Վերջինս շեշտեց, որ նախագծով առաջարկվում է  ամրագրել պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ՝ ապահովելով նաև նրանց իրավունքների իրացմումը։ Սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար։ Օենսդրորեն կարգավորել արտակարգ իրավիճակների, ռազմական կամ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները։ 

«Ճշգրտել բժշկական օգնությունների ցանկը, լրացնել օրենսդրական բացերը, սահմանել պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը։ Օրենսդրորեն կարգավորել բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները, ստեղծել բժշկական սարքավորումների, արտադրատեսակների ստեղծման, ներմուծման և շրջանառության լիարժեք օրենսդրական հիմքեր։ Բավարարել բուժաշխատող- պացիենտ, բուժաշխատող- բուժաշխատող հարաբերությունները, ապահովելով էթիկայի հանձնաժողովի ստեղծումը և սահմանելով այդ հանձնաժողովի գործառույթները։ Սահմանել բժշկական օգնության տեսակները,  լիազորող նորմեր տալ դրանց իրականացման համար։ Սահմանել լաբորատոր գործունեության վերաբերյալ դրույթ»,- հավելեց Ավանեսյանը։ 

Ավանեսյանի խոսքով, ըստ նախածի ՝ բժշկական օգնության և սպասարկում իրականացնողների համար, որպես պարտականություն ամրագրել՝ ՀՀ ոստիկանություն՝ բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը , այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ այլ հակաօրինական գործողության արդյունք է։ 

«Բժշկական օգնության և սպասարկման առանձին  տեսակների համար սահմանել լիցենզիայում նշված վայրից դուրս վերջիններիս իրացման հնարավորությունները»- եզրափակեց Առողջապահության նախարարի տեղակալը ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել