Արհեստական շնչառական սարքրեին միացված է 8 քաղաքացի, ծանր  վիճակում գտնվում է՝ 80, ծայրահեղ ծանր վիճակում՝  30 հոգի
14:13 - 06 մայիսի, 2020

Արհեստական շնչառական սարքրեին միացված է 8 քաղաքացի, ծանր վիճակում գտնվում է՝ 80, ծայրահեղ ծանր վիճակում՝ 30 հոգի

Արհեստական շնչառական սարքրեին միացված է 8 քաղաքացի, ծանր  վիճակում գտնվում է՝ 80, ծայրահեղ ծանր վիճակում՝  30 հոգի։  Այս մասին azatutyun. am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Վերջինս նշեց, որ թվերի ամենօրյա աճին զուգընթաց ավելանում է նաև թոքաբորբ ունեցող և ծայրահեղ վիճակում գտնվող քաղաքացիների թիվը ։ Անդրադառնալով այն հարցին, թե որոշ երկրներ կատարել են փորձանմուշների ստուգումներ և պարզել, որ վարակն իրենց երկրում հայտնվել է ավելի վաղ՝ դեկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, Թորոսյանն ասաց․

« Ես տեսնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները , երբ նրանք վերցրել են իրենց մոտ պահվող նմուշները և կրկնակի հետազոտություն են արել։ Դեկտեմբեր- հունվար ամիսներին մեզ մոտ պահվող գրիպի նմուշները պետք է  ուղարկվեն արտերկիր   հաստատման համար,  եթե հայտնաբերվեց,  որ դրանց մեջ կա կորոնավիրուսի դեպք, ապա ես էլ կհայտարարեմ, որ ուրեմն մեզ մոտ  էլ է ավելի վաղ գրանցվել վարակման դեպքերը, բայց դրա հավանականությունը շատ  փոքր է, մենք առնվազն փետրվարի սկզբից բանական վաղ, սկսել ենք հետազոտել բոլոր կասկածելի դեպքերը, բայց մեզ մոտ առաջին դեպքը հաստատվել է մարտի մեկին»։

Նախարարը հավելեց, որ դա  մտայնություն է, երբ ասում են, որ այլ ռեսպիրատոր վարակները նույնպես ունեցել են կորոնավիրուսային վարակի սիմպտոմներ, պետք է նշել, որ բոլոր ռեսպիրատոր վարակները ունեն նույն սիմպտոմները։  Դա չի նշանակում, որ հենց այս վիրուսն է շրջանառվել դեկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին։

«Սահմանափակումների հանելուն ես նայում եմ զգուշավորությամբ, որովհետև հասկանում եմ , որ այդ ամենը կարող է բերել թվերի աճի, բայց նաև հասկանում եմ, որ հնարավոր չէ տոտալ փակված վիճակում ապրել։ Մենք ուղղակի պետք է սովորենք ապրել, իսկ այդ պրոցեսը կախված է բոլորիցս։ Այլընտրանք չկա, պետք է սովորենք ապրել  այս պայմաններում, որպեսզի հետևանքները ցավոտ չլինեն բոլորիս համար։ Սովորելը դիմակ կրելն է փակ վայրերում, իրարից հեռու կանգնելը, ձեռքերը հաճախ ախտահանելը»- սահմանափակումների թուլացման վերաբերյալ ասաց նախարարը ։

Թորոսյանը տեղեկացրեց, որ առողջապահության համակարգի սահմանափակ ռեսուրսները վերաբերում են միայն մահճակալային ֆոնդին։ Այս պահին այդ ֆոնդը՝ 1550-ն է, սակայն մոտ օրերս այն կավելանա ևս 150-ով։ Նախարարի խոսքով անհրաժեշտության դեպքում գալիք օրերին գործընթացին  կներգրավվեն մարզային 3 հիվանդանոցներ, որոնք մահճակալային ֆոնդը կավելացնեն ՝300-400-ով։

« Եթե վարակումը լինի պայթյունաձև, ոչ մի մահճակալային ֆոնդ չի կարող բավարերել։ Թույլ սիմպտոմներ ունեցող քաղաքացիները դեռ տուն չեն ուղարկվում, բայց կախված թվերից գալիք շաբաթներում նման բան նույնպես հնարավոր է»,- եզրափակեց Թորոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել