Մեր կյանքն այլ կլինի այնքան ժամանակ, մինչև մենք չենք ունենա պատվաստանյութ․ Ջոն Հոփքինսի Հանրային առողջապահության Բլումբերգի դպրոցի ավագ գիտաշխատող
11:40 - 07 մայիսի, 2020

Մեր կյանքն այլ կլինի այնքան ժամանակ, մինչև մենք չենք ունենա պատվաստանյութ․ Ջոն Հոփքինսի Հանրային առողջապահության Բլումբերգի դպրոցի ավագ գիտաշխատող

Մանրէաբան, Ջոն Հոփքինսի Հանրային առողջապահության Բլումբերգի դպրոցի ավագ գիտաշխատող Քեյթլին Ռիվերսն ասել է, որ մարդկանց կյանքը կփոխվի մոտակա 1-1․5 տարվա ընթացքում՝ առնվազն այնքան ժամանակ, մինչև չլինի պատվաստանյութ։

«Չեմ կարծում, որ մենք պետք է մնանք տներում 1-1․5 տարի։ Կարծում եմ՝ կլինի մի ժամանակահատված, երբ մենք աստիճանաբար կսկսենք դուրս գալ տներից՝ հաշվի առնելով իրավիճակն ու միջոցառումները։ Ինչպիսի՞ն կլինի մեր կյանքը մոտակա 1-1․5 տարվա ընթացքում։ Այն կփոխվի։ Մենք աստիճանաբար կսկսենք ավելի շատ դուրս գալ, շփվել, բայց մենք չենք ունենալու պատվաստանյութ։ Ու մեր կյանքն այլ կլինի այնքան ժամանակ, մինչև մենք այն չենք ունենա։ 

Երկիրը պետք է նաև սկսի պլանավորել, թե ինչպես պետք է կազմակերպել արտադրությունն ու տարածումը։ Մենք չգիտենք, թե կոնկրետ որ ապրանքատեսակը, որ պատվաստանյութը հաղթող կլինի, ինչն ավելի բարդ է դարձնում պլանավորումը։ 

Սակայն մենք կարող ենք սկսել մատնանշել ու առանձնացնել, թե ինչ հնարավորութուններ ունենք՝ հնարավորինս կրճատելու այն ժամանակը, որ անհրաժեշտ կլինի լայնամասշտաբ գործողությունների համար։ Այսինքն, պետք է անենք այնպես, որ պատվաստանյութը պատրաստ լինելուն պես մենք ունենանք կարողություններ ու պատրաստ լինենք այն օր առաջ հասցնելու մարդկանց», - նշել է գիտնականը։

 

Աղբյուրը՝ edition.cnn.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել