Ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր
10:35 - 11 մայիսի, 2020

Ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված՝ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ 
Նախագիծն ընդունվեց 79 կողմ, 12 դեմ ձայներով։

Քվեարկության դրվեց  պատգամավորներ Արթուր Դավթյանի, Աննա Կարապետյանի, Նազելի Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Կողմ քվեարկեց 95 պատգամավոր, դեմ՝ 0։

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, պատգամավորներ  Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի  կողմից ներկայացված օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ   ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Նախագծին կողմ քվեարկեցին 86 պատգաամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 4։

Կառավարության, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված՝ «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ։ Նախագծին կողմ քվեարկեց 91 պատգամավոր, 3 պատգամավոր մնաց ձեռնպահ։

Կառավարության կողմից Ազգային ժողովին ներկայացված  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և  «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների  նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Կողմ քվեարկեցին բոլոր ներկա ՝ 95 պատգամավորները։

Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» և կից ներկայացված  օրենքի նախագծերի փաթեթը  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից։ Կողմ քվեարկեց 95 պատգամավոր։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել