ԼՀԿ-ն չի պատրաստվում մանդատը վայր դնել |pastinfo.am|
13:49 - 11 մայիսի, 2020

ԼՀԿ-ն չի պատրաստվում մանդատը վայր դնել |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ քննարկում է իր հետագա քայլերը։ Երբ որոշում լինի հայտարարությամբ հանդես կգան։ Այս մասին հայտնեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Հարցին, քննարկվու՞մ է մանդատը վայր դնելու տարբերակը, Գորգիսյանը բացասական պատասխան տվեց ու ասաց, որ մանդատը վայր դնելը որևէ օգուտ չի տա։

«Այդ դեպքում գոյություն ունեցող դիկտատուրան ավելի կուժեղանա։ Մեզ մեր մանդատները տվել են ՀՀ քաղաքացիները՝ դիմակայելու Նիկոլ Փաշինյանի դիկտատուրային»,-ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Այսօր մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ  «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Վարչապետը միտումնավոր «Լուսավոր Հայաստանին» պիտակավորում է որպես «նախկինների» ներկայացուցիչ, որպեսզի իր պատգամավորների խուլիգանական վարքագիծն արդարացվի իր համակիրների աչքերում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել