Էդուարդ Նալբանդյանը հրավիրվել է քննիչ հանձնաժողով․ Անդրանիկ Քոչարյան
15:13 - 11 մայիսի, 2020

Էդուարդ Նալբանդյանը հրավիրվել է քննիչ հանձնաժողով․ Անդրանիկ Քոչարյան

Պարոն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ուրիշ բան, որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված հարցի պատասխանի վրա չի հիմնվում, հանձնաժողովն ունի այդ հարցի հետ կապված ուսումնասիրություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս նշեց, որ Կարեն Կարապետյանի  Ազգային ժողով գալը  նույնպես  օգնել է հանձնաժողովի աշխատանքին։ Քոչարյանի խոսքով հնաձնաժողովի նկատմամբ որոշ ժամանակ առաջվանից փոխվել է վերաբերմունքը, թե՛ ըննդիմության որոշ ներկայացուցիչների  վերաբերմունքն է փոխվել , թե՛ նախկին իշխանության։

«Այդ ամենն այն բանի արդյունքն է, որ երևաց որ հանձնաժողովը քաղաքական նպատակներ չունի։ Կա Ապրիլյան դեպքերը ճիշտ ուսումնասիրելու  ցանկություն և  այս պահին այդ ցանկությունը բավարարվել է ։ Այսօր չկա մեկը, որը չուզենա գալ քննիչ հանձնաժողովին, բացառությամբ՝ պարոն Խաչատուրովի։ Հանաձնաժողովի համար իր գալը էական է միայն այնքանով, որ նա ղեկավարել է մեր զինված ուժերը և իր ենթակայության տակ գտնվող բոլոր զինվորները հարգել են մեր պետականությունը և եկել են Ազգային ժողով։ Եթե պարոն Խաչատուրովը մինչև հունիսի 4-ը գիտակցի այս ամենի կարևորությունը, շատ ավելի լավ կլինի առաջին հերթին իր համար»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե ինչո՞ւ է հենց Յուրի Խաչատուրովի համար լավ հանձնաժողովի նիստին ներկայանալը, Քոչարյանը պատասխանեց, որ  եթե հարցերին չի պատասխանում, Խաչատուրովը, ապա իր փոխարեն պատասխանում են շատ այլ մարդիկ։

«Ես ուզում եմ ,որ հանձնաժողովը հենց իրենից լսի այդ հարցերի պատասխանները։ Ես հարգում եմ Խաչատուրովի անցած ուղին, մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը»,- հավելեց Քոչարյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ փուլում են գտնվում հանձնաժողովի աշխատքները, պագամավորն ասաց․

«Եզրակացության կմախքն արդեն պարզ է։ Ուրբաթ օրը ես նամակ եմ ուղարկել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան  Տողանյանին, որպեսզի նա աջակցի, և նաև ուղարկել եմ  պարոն Էդուարդ Նալբանդյանի հրավերը, և առաջարկել եմ, որ եթե կա տարբերակ , ապա մայիսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվի  Նալբանդյանի ֆիզիկական մասնակցությունը։ Եթե չկա հանրավորությունը, ապա կազմակերպվի և տեսակապով աշխատենք»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով Արցախի նախագահ Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը նիստին մասնակցելու,  և անհրաժեշտության դեպքում նա նույնպես կհրավիրվի Ազգային ժողով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել