Եթե Էդմոն Մարուքյանն էդքան տղա ա, մենք երկուսով մանդատները վայր  ենք դնում․ Սասուն Միքայելյան
15:53 - 11 մայիսի, 2020

Եթե Էդմոն Մարուքյանն էդքան տղա ա, մենք երկուսով մանդատները վայր ենք դնում․ Սասուն Միքայելյան

Եթե Էդմոն Մարուքյանն էդքան տղա ա, մենք երկուսով մանդատները դնում ենք, իսկ կուսակցությունները թող իրենց գործը շարունակեն։ Այս մասին Ազգային ժողովում  այսօր ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն ա, էգուց կասի՝ ինձ կերան, սպանեցին, մորթեցի: Էն, ինչ կատարվել ա էս դահլիճում, իրա մեղքով ա կատարվել: Եթե էդքան տղա ա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու», - ասաց Միքայելյանը:

Սասուն Միքայելյանը հորդորեց Էդմոն Մարուքյանին և նրա եղբորը ներողություն խնդրել, թե՛ իրենից, թե՛ Ալեն Սիմոնյանից ՝ հայհոյելու համար։ Հակառակ դեպքում ամեն ինչ նրանց համար ավելի վատ կլինի։  Սասուն Միքայելյանն իր ընկերներին կոչ արեց  կուլ չգնալ սադրանքների և ոչինչ չձեռնարկել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել