Աժ-ն ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը
10:54 - 12 մայիսի, 2020

Աժ-ն ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

Պատգավորներ Հերիքնազ Տիգրանյանի  և Համազասպ Դանիելյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։   Նախագծին կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 0։

Նախագծով առաջարկվում է կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50 հազարից իջեցնելով մինչև 25 հազարը:

 

Ազգային ժողովն այսօր ընդունեց նաև մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին  ԱԺ որոշման նախագիծը։ Նախագծին կողմ  քվերակեց 99 պատգամավոր , դեմ՝  0։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել