Անդրադառնալով վեթինգին , Մակունցը նշեց, որ երեկ նախարարը վարչապետի հետ հանդիպման ընթացքում բավական հանգամանալից անդրադարձավ դրանց։
«Բարեվարքությանը վերաբերող օրենքների շարքը մենք կարծում ենք, որ պրակտիկայում կարող է շատ դրական ազդեցություն ունենալ և լիահույս ենք, որ բոլոր մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում կանեն առավելագույնը։Թե՛ այստեղ նախարարն է նշել, թե՛ մեր գործընկեր իրավաբաններն են նշել պետաիրավական հանձնաժողովից, որ բարեվարքության օրենքների շարքը, ըստ էության, իրականացնում է գրեթե նույն գործառույթը։ Այնտեղ կան հատվածներ, որոնք ՀՀ Սահմանադրության հետ հակասությունների մեջ էին մտնում և այն շեշտադրումներով, որը ենթադրում էր վեթինգը, չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս: Բայց դա չի նշանակում, որ բարեվարքությանը առնչվող այս օրենքների շարքը չի անդրադառնում և չի լուծում խնդիրների մեծամասնությունը»,- շեշետեց Մակունցը:
Հարցին, թե չե՞ն պատրաստվում փոխել Սահմանադրությունը, որը թույլ կտա վեթինգ իրականացնել, Մակունցը պատասխանեց, որ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված աշխատանքային խումբը արդեն ձևավորված է։ Թե՛ մասնագիտական խմբերը, թե՛ հասարակական սեկտորի խմբերը, թե՛ ընդդիմությունից և թե՛ իշխող մեծամասնությունից բոլոր կողմերը ներառված են։
«Ես համոզված եմ, որ եթե քննարկման արդյունքում ընդհանուր կոմսենսուսով որոշվի, որ ինչ-որ մի ուղղություն կարևոր է և օգտակար է Հայաստանի Հանրապետությանը և օրենքի գերակայության հաստատմանը, ապա վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»,- եզրափակեց Մակունցը:
comment.count (0)