«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը անցումային արդարադատության գործիք չէ. Ռուստամ Բադասյան
17:02 - 12 մայիսի, 2020

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը անցումային արդարադատության գործիք չէ. Ռուստամ Բադասյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն անցումային արդարադատության գործիք չէ, այլ իրավական համակարգերում ներդրվում է մշտական: Կիրառվում է, օրինակ` Բուլղարիայում, Սլովենիայում, Մեծ Բրիտանիայում: Այս մասին ասել է  ՀՀ արդարադատության նախարարը «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ:

-Ի՞նչ է իրենց ենթադրում այդ օրենքի նախագիծը։


-Գույքի բռնագանձումը տարբեր դրսևորումներ ունի և ինչպես նկատեցիք աշխարհի զարգացած երկրներում կիրառվում է ։
Ապօրինի բռնագանձման մասին օրենքով առաջին անգամ Հայաստանում ներդրվում է քաղաքացիական դատավարության կարգով, ապօրինի ծագում ունեցող  գույքի բռնագանձման ինստիտուտը, որը ենթադրում է, որ եթե անձի օրինական եկամուտներով չի  հիմնավորվում 50 միլիոնը գերազանցող  գույքի առկայությունը վերջինիս մոտ, ապա այդ գույքը կարող է ենթակա լինել բռնագանձման։  Նման պրոցես սկսելու համար շատ կարևոր է անդրադառնալ ազդակներին, այսինքն ինչը կարող է ստիպել պետությանը առհասարակ ուսումնասիրություն սկսելու, որպեսզի հասկանա տվյալ անձի օրինական եկամուտներով, օրինակ՝ հիմանվորում է վերջինիս պատկանող անշարժ գույքը, բաժնետոմսերը  և այլն։ Դա հստակ քրեական օրենսգրքի նույն օերնքում թվարկված հոդվածներն են, որոնք վերաբերում են կոռուպցիոն հանցագործություններին, քրեական ենթամշակույթի վերաբերող հոդվածներին, թրաֆիկինգին, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և այլն։ Եթե այս հոդվածներից մեկով մեղադրանք առաջադրվի որևէ անձի, ապա դա պետության համար կարող է ազդակ լինել ուսումնասիրություն սկսելու համար։

- Այսինքն պարտադիր չէ՞, որ մեղադրանք առաջադրվի։ 
-Հիմքերը մի քանիսն են՝ մեղադրական դատավճռի առկայություն, առաջադրված մեղադրանքի առկայություն, պաշտոնատար անձի դեպքում օպերատիվ- հետախուզական գորոծունեության ճանապարհով ստացված ինֆորմացիան է ։ Այսինքն բոլոր հիմքերը թվարկված են օրենքով կամ բոլոր այն դեպքերը , երբ քրեական հետապնդումը հնարավոր չէ սկսել կամ հնարավոր չէ շարունակել։ Օրինակ այն պատճառով, որ մարդը անձեռնմխելի է կամ չի հայտնաբերվում։


-ԶԼՄ հայտարարությւոնների մասին ինչ կասեք, օրինակ,եթե մի լրագրող գրեց, որ այս մարդը կաշառակեր է։ Դա բավարար  հիմք է՞։

- Եթե նույն ինֆորմացիան օպերատիվ- հետախուզական ճանապարհով հաստատվի,  մշակվի և եթե դա վերաբերի պաշտոնատար անձի, ապա այո։ Եթե ԶԼՄ  հաղորդման հիման վրա հարուցվի քրեական գործ՝ կրկին այո։

-Արդյո՞ք խոսքը պաշտոնատար անձանց մասին է, թե բոլոր քաղաքացիների։

-Ինչպես նշեցի, կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պաշտոնյանների մասին է։ Այլ դեպքերում  կարող է վերաբերել նաև այն մարդկանց, որոնց նկատմամբ վերը նշված օրենքի հոդվածներով մեղադրանք է առաջադրված կամ գործ է հարուցված։ Օրենքը բոլորին չի վերաբերում, այդ հանցագործություններից մեկի հետ կապված գործունեություն պետք է ծավալած լինի, որպեսզի անձին պատկանող գույքը ենթարկվի բռնագանձման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել