Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ |armenpress.am|
18:16 - 13 մայիսի, 2020

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ |armenpress.am|

armenpress.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»,- ասաց Օհանջանյանը։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 2-ին տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, որ 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամի, դրանից հետո որևէ քրեական գործ չի հարուցվի, սակայն Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը:

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել