Այսօր Չինաստանից Հայաստան կբերվի թեստերի տեղական արտադրության համար անհրաժեշտ նյութերի վերջին խմբաքանակը․ Տիգրան Ավինյան
16:18 - 14 մայիսի, 2020

Այսօր Չինաստանից Հայաստան կբերվի թեստերի տեղական արտադրության համար անհրաժեշտ նյութերի վերջին խմբաքանակը․ Տիգրան Ավինյան

 Փոխվարչապետ Տիգրանյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում իր ելույթում անդրադառժրձավ կառավարության կողմից իրականացված հակահամաճարակային միջոցառումներին։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Կառավարության որշման համաձայն արտակարգ դրությունը շարունակվում է գործել ՀՀ ողջ տարածքում մինչև հունիսի 13-ը ժամը 17։00։ 
Մարտի մեկից մինչև այսօր հաստատված դեպքերի դինամիկայից պարզ երևում է, որ մարտ- ապրիլ ամիսներին, երբ տարբեր խստությամբ կիրառվում էին ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները հարաբերականորեն հարթ դինամիկա է արձանագրվել։ Մայիսի սկզբից դեպքերը սկսել են ավելի ինտենսիվ աճել՝ պայմանավորված նախ սահմանափակումների թուլացման, ինչպես նաև թեստավորումների թվի կտրուկ աճով։  Վարակի ինտեսվության գործաքիցը մայիսի 5-ի դրությամբ կազմել է 1,48   և տեսնում եք, որ հարաբերականորեն այս գործակիցը մնացել է նույն սահմանաչափի վրա։

Վարակի ինտենսիվությունը հնարավոր է լինում մարել, երբ գործակիցը փոքր է լինում մեկից; Ադ ռեժիմի դրություն հայտարարելուց հետո այս գործակցի նվազագույն արժեքը   մարտի վերջին եղել է մեկից փոքր , երբ կիառվեցին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները։

Վարակի ներթափանցման փուլում՝ մինչև մարտի 22-ը, մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի առանձքային միջոցառումները, որոնք էին վարակակիրների հայտնաբերումը, վարակակիրների համատարած հոսպիտալացումը, վերջիններիս շփման շրջանակների նույնականացումը և մեկուսացումը։ Այդ օրերին առողջապահական համակարգը շատ արագ մոբիլիզացրեց իր բոլոր կարողությունները և իվիճակի եղավ արձագանքել  մարտահրավերներին։ Մարտի կեսին  հայտարարվեց արտակարգ դրություն, ստեղծվեց պարետատունը, գործարգվեցին արտակարգ դրության միջոցառումների իրականացվման և համակարգման՝ արագ արձագանքման և քաղաքացիների հետ հաղորդակցման ապահովման իրավական հիմքերն ու գործիքները։

Վարակի տարածման երկրորդ փուլում սկսեցինք առաջին անգամ կիրառել տեղաշարժի և տնտեսական գործունեության իրականացման համեմատաբար  մեղմ սահմանափակումները, պետական համակարգն անցավ արտակարգ կառավարման ռեժիմի, մշակվեցին վերհսկողություն սահմանելու մեխանիզմներ։  Այս փուլում ձեռնամուխ եղանք առողջապահական համակարգի զարգացմանը , խթանելով, ինչպես համապատասխան սարքավորումների, նյութերի ներմուծումը, այնպես էլ տեղական արտադրության ստեղծումը։ Այսօր ՊՆ-ի կողմից կազմակերպված երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով մենք կրկին ապահովում ենք տարբեր սարքավորումների և  թեստերի արտադրության համար վերջին ռեագենտների վերջին խմբաքանակն է ներմուծվում։

Երրորդ փուլում՝ ապրիլի 1-30, սկզբնական շրջանում առավել խստացվեցին կիրառվող սահմանափակումները։ Որոշ ժամանակ անց այդ սահմանափակումները ուլացվեցին։ 

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հաջորդ փուլում կառավարությունը որդեգրելու է վարակի տարածման դինամիկայով և առողջապահական համակարգի կարողություններով պայմանավորված՝ սցենարային մարտավարական կառավարում իրականացնելու գործելաոճը: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել