Բելառուսն սկսել է ԱՄՆ-ից նավթի մատակարարումները
 |tert.am|
19:38 - 15 մայիսի, 2020

Բելառուսն սկսել է ԱՄՆ-ից նավթի մատակարարումները |tert.am|

tert.am: Բելառուսը սկսել է ԱՄՆ-ից նավթի մատակարարումները։ Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի մեկնաբանությունը:

«Գոհունակությամբ հաստատում եմ ԱՄՆ-ից Բելառուս նավթի մատակարարումների մեկնարկի մասին։ Դա հնարավոր է դարձել 2020 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ Բելառուսի Հանրապետություն կատարած այցի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում»,-նշել է նախարարը:

Նշվում է, որ ամերիկյան նավթի մատակարարումների իրականացումը մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման և Բելառուսի նավթավերամշակման համալիրի կայուն աշխատանքի ապահովման պետական ռազմավարության մի մասն է:

«ԱՄՆ-ի հետ նավթային ոլորտում համագործակցությունը դիտարկում ենք որպես պետության էներգետիկ անվտանգության էական տարր, որպես զգալի ներուժ ունեցող առևտրային և ներդրումային փոխգործակցության կարևոր մաս, ինչպես նաև տնտեսական ոլորտում մեր երկրի ինքնիշխանության ապահովման գործոն»,-նշել Է Մակեյը:

Հաղորդվում է նաև, որ Բելառուսի համար 80 հազար տոննա ամերիկյան նավթ տեղափոխող լցանավը Կլայպեդայի նավահանգիստ կժամանի հունիսի սկզբին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել