Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է |armtimes.com|
14:52 - 03 հունիսի, 2020

Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի ապրիլի 9-ի որոշման դեմ պաշտպանների բողոքը.

«Բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ առաջադրված բոլոր մեղադրանքներով առկա է նրա կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, և եզրակացրել, որ հատկապես քննությունից թաքնվելու, քրեական պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու հնարավորության հիմքերի առկայության պայմաններում կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց ողջամտորեն ի զորու չէ ապահովելու մեղադրյալի դատավարական պատշաճ վարքագիծը»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնազուրկ է համարել նաև Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը ոչ իրավաչափ լինելու մասին պաշտպանների պնդումները:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել