Լանջազատ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ
22:35 - 04 հունիսի, 2020

Լանջազատ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզի Լանջազատ համայնքի ներկայացրած սուբվենցիոն հայտը: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Լանջազատ համայնքի Զ. Անդրանիկ, Ե. Չարենց և Ծ. Իսակով փողոցների գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ:

Հայտերի բացումը տեղի կունենա Արարատի մարզ, գյուղ Լանջազատ, Մ. Մաշտոցի փողոց թիվ 65 հասցեում, 2020թ. հունիսի 11-ին, ժամը 11:00-ին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել