Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր փաստաթղթերը հայտնվում են իշխող ուժի գործիչների ֆեյսբուքյան պատերին. Թանդիլյան- Դավթյան հարցուպատասխան
11:44 - 16 հունիսի, 2020

Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր փաստաթղթերը հայտնվում են իշխող ուժի գործիչների ֆեյսբուքյան պատերին. Թանդիլյան- Դավթյան հարցուպատասխան

ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նրան քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդագրերը։

Հարց-պատասխան փուլի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ 


Մանե Թանդիլյան(հարց)․- Պարոն դատախազ, Ձեզ մի քանի հարց ունեմ։ Առաջին հարցս՝ ինձ հետաքրքրում է, թե արդյո՞ք Դուք այս ամբողջ գործի, խուզարկությունների շրջանակներում միայն 2017 թվականին  առերևույթ վերաբերող ընտրակաշառքի նյութեր եք գտել։ Չե՞ք գտել 2018 թվականի կամ մինչև այդ որևէ ընտրական ժամանակահատվածին վերաբերող որևէ նյութ, պատգամավորների կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ Բացառապես 2017 թվականի համար ե՞ք գտել։ Ինձ հետաքրքրում է նաև , թե արդյո՞ք դուք միայն այս քաղաքական ուժի՝ «Ծառուկյան դաշինիքի» մասով եք  ընտրակաշառքի փաստերի տիրապետում, երբևէ ոչ մի անգամ, ոչ մի պարագայում, օրինակ Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների ,մասին տեղեկություն, շտաբերում փաստացի բաժանվող ընտրակաշառքների ցուցակի տեղ չե՞ք իմացել, չե՞ք տիրապետում, չե՞ք գտել։

Դատախազ Արթուր Դավթյան(պատ)

-Տիկին Թանդիլյան, փորձեմ իմ պատասխաններում որոշակի ուղղումներ իրականացնել Ձեր հարցադրումներում։ Մենք չենք փնտրում, կամ քրեական հետապնդման մարմինները չեն փնտրում որևէ քաղաքական ուժի կամ որևէ կոնկրետ ընտրության ընթացքում կատարված փաստաթղթեր։ Քրեական գործերը կամ քրեկան վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ  և , երբ քրեադատավարական գործողությունների ընթացքում ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ, ոչ մի դեպքում անալիզ չի արվում, թե դա որ քաղաքական ուժին կամ որ ժամանակաշրջանին է վերաբերվում։ Ես իմ միջնորդագիրը հատուկ ծանրաբեռնել էի ՝ սկսելով այն քրեական գործից, որով տեղեկություններ էին հայտնաբերվել։ Եթե Դուք ծանոթ եք միջնորդագրին, տեսած կլինեք, որ բացարձակ ընտրակաշառքին չվերաբերող քրեական գործի քննության  ընթացքում պաշտոնական հանցագորոծւթյան գործող՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահին վերագրվող հանցագործության փաստով, արվել է խուզարկություն։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են այն փաստաթղթերը որոնց մասին ես բարձրաձայնեցի։ Եթե այդ կամ այլ որևէ գործով , այդ կամ այլ որևէ շինությունում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվի որևէ այլ քաղաքական ուժի, որևէ այլ ժամանակահատվածի ընտրությունների փաստաթղթեր, հավաստիացնում  եմ՝ այն կունենա բացարձակապես նույն ճակատագիրը։ 

Մանե Թանդիլյան․ -Պարոն դատախազ, ինչպե՞ս է ստացում , որ առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան էջի պատերին, կարծեք թե, մի տեղ թափված էր, իրենք գնացել են հավաքել և սա առաջին դեպքը չէ։

Արթուր Դավթյան․- Ասեմ ընթացակարգը՝ նախաքննության գաղտնիքի հրապարակման օրենսդրական կարգավորումը հետրևյալն է, որ վարույթ իրականացնող մարմինը ինքն է որոշում, թե ինչ ծավալով  տեղեկություն հրապարակի , բնականաբար գնահատելով ռիսկերը՝  նախաքննության արդյունավետության վրա հետագա բացասական ազդեցության։  Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննական մարմին պաշտոնապես  կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել՝ դա վարույթ իրականացնող մարմնի իրավունքը, լիազորությունը, նույնիսկ պարտավորությունն  է՝ հանրությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու իր պարտավորությամբ։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ իմ ասած աղբյուրենրից կամ իմ ասած խողովակից  զատ, այլ կերպ նախաքննթյան տվյալների արտահոսք կլինի , դա միանշանակ անընդունելի է, և յուրաքանչհուր նման դեպքով մեր հստակ պահանջը և հետևողականությունն է պարզել այդ փաստը, որովհետև մենք գործ ունենք հանցագործության հետ՝ քրեկան օրենսգիրքը , քրեկան պատասխանատվություն է նախատեսում նախաքննական գաղտնիքը օրենքով չնախատեսված եղանակով  հրապարակելու համար։

Մանե Թանդիլյանի արձագանքը․

-Այսինքն, Դուք ինձ պատասխանում եք, որ Դուք դիտավորությամբ, համարելով ոչ այնքան կարևոր նյութ կամ  ոչ  նախաքննական  գաղտնիք կարունակող նյութ արտահոսք եք կազմակերպել և տվյալները տրամադրել իշխող քաղաքական ուժին և համարել եք, որ դա նույնիսկ պետք է տրամադրել հանրությանը։ Ահա, ձեզ համար հասանելի հեշտ խողովակով դա հանրայնացրել եք։ Ես դա եմ լսում Ձեր պատասխանից, այնինչ դուք այդ փաստաթղթով եք եկել Ազգային ժողով և ներկայացնում եք  այդ փաստաթուղթը։ Հետևաբար ինքը, ըստ էության, պետք է որ դեռ ապացուցման ենթակա լինի։

Սա առաջինը, երկրորդը՝ դուք ասում եք, որ բացարձակ այլ գործով բացահայտել եք 2017 թվականի ընտրակաշառքի դեպքերը, հիմա բացարձակ այլ դեպքով, այլ տարիների ընտրակաշառքի  որևէ արձանագրում չե՞ք արել, Ձեր խուզարկության արդյունքում վերջին ընտրությունները չե՞ն եղել։
Երբ ասում եք, որ ես չեմ հետաքրքրվում կամ չենք արձանագրում  հիշեցրեք ինձ ՝ 2017 թվականի մայիսի 12-ին ո՞վ էր դատախազը, երբ ես լայվով արձանագրում էի Արարատյան թաղամասում առերևույթ  ընտրակաշառքի   դեպք՝ Հարապետական կուսակցության շտաբից։ Այնտեղ մասնակցում էր այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ես լայվով արձանագրում էի ցուցակները, ընտրակաշառքի բաժանման դեպքերը , ո՞ւր էր այդ ժամանակ դատախազը։ Մի անգամ Ձեր մտքով անցե՞լ է ուսումնասիրել դրանք կամ , հարց տաք այդ մասնակիցներից որևէ մեկին, թե ուղղակի չկա՞ նման պահանջարակ կամ նման առաջադրանք։

Արթուր Դավթյանի պատասխանը Թանդիլյանի արձագանքին․

-Ձեր արած հետևությունները համարժեք չէին իմ խոսքերին։ Ես չեմ ասում, որ մենք հատուկ արտահոսք ենք արել , ես շատ հստակ ասեցի՝ վարույթ իրականացնող մարմինը ինքն է որոշում ինչ ծավալի տեղեկություններ է պարտավոր հանրությանը տեղեկացնել , մնացած այլ ճանապարհով արտահոսքը հանցագործություն է։ 2017 թվականին ես եմ եղել Գլխավոր դատախազը, աննախադեպ ծավալի քրեկան գործեր են քննվել։ Ձեր վկայակոչած դեպքը  բնականաբար չեմ կարող հիշել, բայց վստահորեն կարող եմ ասել, որ բացառված է, որ դրանով վարույթ հարուցված չլինի։ Դուք ԱԺ պատգամավոր եք և պետք է քաջ գիտակցեք ինչպես գլխավոր դատախազի այնպես էլ ընդհանրապես դատախազության գործառույթները։ Ձեր հարցի ենթատեքստը հասկանալով՝ դատախազը ապացույցներ գնահատող է, ինչպես տեղի է ունեցել այսօր։ Ապացույցները ձեռք է բերել  մինչդատական վարույթ իրականացնող մարմինը և այդ ապացույցների գնահատման արդյուքնում դատախազն եկել է այս հետևությանը, որ պահին որևէ միջդատական վարույթ իրականացնող մարմին դրան համապատասխան ապացույցներ ձեռք կբերի նույն ճակատագիրը կլինի ցանկացած պարագայում։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել