Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է. փաստաբան |pastinfo.am|
09:11 - 17 հունիսի, 2020

Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է. փաստաբան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է։ Այս մասին ասաց նրա փաստաբան Դավիթ Ավագյանը։

«Նշված քննչական գործողությունն ակնհայտորեն իրավաչափ չէր, քանի որ խուզարկություն քննչական գործողությունն ինքնին ենթադրում է բովանդակային առումով քրեական հետապնդում՝ տվյալ անձի նկատմամբ, իսկ տիկին Զոհրաբյանն օժտված է պատգամավորի անձեռնմխելիությամբ և նրա անձեռնմխելիությունը հաղթահարված չէր կոնկրետ քննչական գործողությունը կատարելու պահին»,- ասաց փաստաբանը։

Հարցին, թե արդյո՞ք խուզարկության ժամանակ իրեր առգրավվել են, փաստաբանը պատասխանեց, որ քննիչներին հետաքրքրող իրեր չեն հայտնաբերվել, ըստ այդմ՝ առգրավում չի կատարվել։

Ինչ վերաբերում է խուզարկության թույլտվության վերաբերյալ որոշման դեմ բողոք ներկայացնելուն, Ավագյանը նշեց, որ իր վստահորդի հետ քննարկելուց հետո կորոշեն հետագա քայլերը։

«Դատարանի որոշում եղել է, որը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման, ինչը տիկին Զոհրաբյանի հետ կճշտենք»,- ասաց նա։

Շարունակությունը՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել