Պատգամավորներն առաջարկում են ամրապնդել մինչև 1 տարեկան երեխային խնամող կնոջ աշխատանքի երաշխիքները

 |armenpress.am|
20:08 - 18 հունիսի, 2020

Պատգամավորներն առաջարկում են ամրապնդել մինչև 1 տարեկան երեխային խնամող կնոջ աշխատանքի երաշխիքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի հունիսի 18-ի նիստում ներկայացրեց համահեղինակ Ծովինար Վարդանյանը:

Նախագծի առաջին մասով ամրապնդվում են աշխատող կանանց երաշխիքները՝ երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալուց հետո: Իսկ երկրորդ մասը վերաբերվում է հայրության արձակուրդին: «Արտադրության տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքային կազմակերպման ծավալների դեպքում գործատուն հնարավորություն ունի լուծել աշխատանքային պայմանագիրը՝ աշխատակիցների հետ: Այս պարագայում նախագծում 105-րդ հոդվածը լրացվում է 1.1-ին մասով, սահմանվում է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի»,-ասաց Վարդանյանն ու նշեց, որ նախագիծը խրախուսում է կանանց, որ երեխայի ծնվելուց հետո հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի:

Գործով օրենսգրքով կա դրույթ, որը թույլ է տալիս աշխատող կանանց ամուսիններին վերցնել խնամքի արձակուրդ: Նախագծով հայրության արձակուրդ է առաջարկվում բոլոր տղամարդկանց համար: Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել