Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում ռմբակոծության է ենթարկել քրիստոնյաների բնակավայրերը |ermenihaber.am|
14:36 - 22 հունիսի, 2020

Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում ռմբակոծության է ենթարկել քրիստոնյաների բնակավայրերը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ մեկնարկած «Արծվի մագիլ» ռազմագործողության շրջանակում հունիսի 21-ի երեկոյան ռմբակոծության է ենթարկել Հաֆթանին շրջանում գտնվող քրիստոնյաներով բնակեցված Իսըվ Ավա գյուղը։

Այս մասին հայտնում է քրդական  «AnfTurkce» լրատվականը։ 

Թուրքիայի զինուժին պատկանող կործանիչների հարվածներից մեծ վնաս են կրել նշյալ շրջանի գյուղացիների այգիներն ու հողամասերը։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական օդուժը ռմբակոծել է նաև Իրաքի  Զախո քաղաքի հարակից բնակավայրերը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել