Չկա որևէ գույքային միավոր, որի բացարձակ արժեքով գույքահարկը չի ավելանում. Մանե Թանդիլյան |lragir.am|
15:08 - 24 հունիսի, 2020

Չկա որևէ գույքային միավոր, որի բացարձակ արժեքով գույքահարկը չի ավելանում. Մանե Թանդիլյան |lragir.am|

lragir.am: Նոր նախագծով գույաքահարկը բարձրանում է 3-4 անգամ, քանի որ մոտարկվում է շուկայական արժեքին, ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Եվ աներկբա է, որ չկա որևէ գույքային միավոր, որի բացարձակ արժեքով գույքահարկը չի ավելանում։ Բացարձակ արժեքով բոլորի գույքահարկն ավելանում է»,- հայտարարեց Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ 580 հազար նոր գույքային միավոր դառնում են հարկատու։ Սրանք այն գույքերն են, որոնց համար նախկինում գույքահարկ չէր վճարվում, քանի որ մինչև 3 մլն դրամ արժեք ունեն։ «Ասում եք՝ տեսանելի հարստություն են հարկում, այդ 3 մլն-ոց գո՞ւյքն է տեսանելի հարստություն։ Որտեղ է ձեր ասածի մեջ այդ տրամաբանությունը, որ որևէ սոցիալական բաղադրիչ հաշվի չեք առել։ Սա սոցիալական բաղադրիչ էր, որը վերացրել եք իսպառ։ Այս մարդկանց թվում կան նպաստառուներ, կենսաթոշակառուներ, մարդիկ, որոնց եկամուտը որևէ կերպ կապ չունի եկամտային հարկի տոկոսների հետ։

Բայց բոլորն անխտիր դառնում են գույքահարկ վճարողներ։ Ի՞նչ է ձեզ տալու, օրինակ, մի գյուղացու վճարած 140 դրամ հարկը։ Այո, 200 մլն-ից ավելի գույքը պետք է ավել հարկվի, բայց դրա հաշվին պարտադիր ու անպայման պետք է սահմանվի չհարկվող շեմ՝ մինչև 10 մլն դրամ առնվազն։ Եվ այստեղ ձեր եկամուտները չեն տուժի»,- նշեց Թանդիլյանը։ Իսկ միջին խավի դեպքում նա առաջարկեց երկու անգամ նվազեցնել գույքահարկի տոկոսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել