Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները կլինեն հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը
08:09 - 15 հուլիսի, 2019

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները կլինեն հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը:

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում» (հասցե` ք. Երեւան, Տիգրան Մեծի 17):

Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետեւյալ օրերը` հուլիսի 22, 26, 27, 31, օգոստոսի 2, 3, 6, 8, 9, 13, 15, 17, 20, 22: Քննության սկիզբը ժամը 09։00-ին:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 356 հավակնորդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել