ԵԱՀԿ ԽՎ բանաձևում կարողացանք ամրագրել ինքնորոշման իրավունքի սկզբունքը․ Ռուբինյան |shantnews.am|

12:36 - 12 հուլիսի, 2019

shantnews.am։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իրենց հանձնաժողովի հաջողություններից է համարում ԵԱՀԿ ԽՎ վերջերս ընդունված բանաձևը։ Ռուբինյանը պնդում է, որ իրենք կարողացել են բանաձևից չեզոքացնել «հակահայկական տարրերը»։

Մեր պատվիրակությանը հաջողվել է ոչ միայն հանել հակահայկական, ոչ հայանպաստ ձևակերպումները, այլև առաջին անգամ վերջին 10 տարվա մեջ բանաձևում՝ հռչակագրում, ամրագրել ինքնորոշման իրավունքի սկզբունքն Արցախյան հակամարտության համատեքստում»,- ասաց Ռուբինյանը։

Պատգամավորի պնդմամբ՝ իրենք խորհրդարանական դիվանագիտության ընթացքում անդրադառնալու են ոչ միայն Արցախյան հակամարտությանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլև համաեվրոպական ու համամարդկային հարցերի՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող և տնտեսական հարցերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել