Էրդողանի խորհրդականը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ անցկացնել |ermenihaber.am|
13:56 - 10 հուլիսի, 2020

Էրդողանի խորհրդականը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ անցկացնել |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, իրեն հայկական հարցի մասնագետ հռչակած Սեյիթ Սերթչելիքը շարունակում է Թուրքիայի տարբեր նահանգներում ժխտողական թեզերը ներկայացնող կոնֆերանսներ ու դասախոսություններ կազմակերպել։ Այս անգամ պրոֆեսոր Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող հերթական կոնֆերանսը կազմակերպել է Անկարայից ոչ հեռու գտնվող Քըրըքքալե նահանգի Յահշիհան շրջանում։ 

Ինչպես նախորդած կոնֆերանսներում, այս անգամ ևս Սերթչելիքը հայերին մեղադրել է 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի երկրների ու մասնավորապես ռուսների հետ համագործակցության մեջ՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Սերթչելիքն այս անգամ հայերին բաց տեքստով մեղադրել է Օսմանյան կայսրությանը դավաճանելու մեջ, ինչ նախորդ կոնֆերանսներին հաճախ անուղղակի էր անում։ 

Թուրքիայի նախագահի խորհրդականի ժխտողական թեզերը լսելու ու ամենայն հավանականությամբ դրանց հետագա տարածման համար կոնֆերանսին մասնակցել են Յահշիհանի գավառապետ Ֆաթիհ Յըլմազը, քաղաքապետ Օսման Թուրքյըլմազը, Քըրըքքալե նահանգի ոստիկանապետ Գյունթեր Շենսեսը, ոստիկանական ակադեմիայի տնօրեն Մուսթաֆա Յողուրթչուն, Յահշիհանի շրջանային ոստիկանության պետ Էրդալ Աքքուշը, «Ազգայնական շարժում» կուսակցության Քըրըքքալերի նահանգային կառույցի ղեկավար Էրդալ Բալօղլուն և այլոք։

Ավելացնենք, որ Էրդողանի գլխավոր խորհրդական, նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքը 2020-ին արդեն մի քանի անգամ Թուրքիայի տարբեր նահանգներում նմանատիպ կոնֆերանսներ կամ դասախոսություններ է կազմակերպել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել