Էրդողանը Սուրբ Սոֆիայի վերածումը մզկիթի համարել է քայլ դեպի մեծ Թուրքիա
 |shantnews.am|
11:32 - 12 հուլիսի, 2020

Էրդողանը Սուրբ Սոֆիայի վերածումը մզկիթի համարել է քայլ դեպի մեծ Թուրքիա |shantnews.am|

shantnews.am: 

Ստամբուլում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը քայլ կլինի դեպի մեծ Թուրքիայի ստեղծում: Այս հայտարարությունն է արել երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV հեռուստաալիքը:

Միևնույն ժամանակ, թուրքական պետության ղեկավարը շեշտել է, որ Այա Սոֆիայի կարգավիճակը փոխելու որոշում կայացնելիս Անկարան առաջնորդվել է ժողովրդի կարծիքով, և ոչ նրանով, թե ինչ կասեն Թուրքիայի մասին:

Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի «մեծ և ուժեղ Թուրքիայի կառուցման ճիշտ ուղով ընթանալ»:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել