ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։
Փայլանի` սոցցանցում արած գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը պետք է լուծել անկողմնակալ ձևով, արդարությամբ։ Ցեղային ու կրոնական կողմնակալությունը վնասում է տարածաշրջանի խաղաղությանը»։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հուլիսի լույս 16-ի գիշերը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։
Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։
comment.count (0)