Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում պարտադիր չեն լինի |lragir.am|
13:19 - 17 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում պարտադիր չեն լինի |lragir.am|

lragir.am: Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում պարտադիր չեն լինի։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում  ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ «Եթե մեզ վերջիվերջո բախտ վիճակվի այդ պատվաստանյութը ձեռք բերել ու երկիր ներմուծել, դա պարտադիր չի լինի, ռիսկի խմբերը կսահմանվեն և միայն նրանց կառաջարկվեն պատվաստումները»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որո կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պահանջարկն այսօր բավական բարձր է ամբողջ աշխարհում։ Եվ ասել, որ Հայաստանն անմիջապես այն ձեռք կբերի ու երկիր կներկրի մինչև տարվա վերջ, ճիշտ չէ։

«Բավական դժվար է այդ գործնթացը։ Թեպետ մենք բանակցություններ իրականացնում ենք և արտադրողների, և կազմակերպությունների հետ, բայց հույսերը շատ քիչ են, որ պատվաստանյութը մենք ժաանակին ձեռք կբերենք ու երկիր կներկրենք»,- ասաց նա։

Սահակյանը նաև նշեց, որ որոշ արտադրողների պատվաստանյութերը երկրորդ ու երրորդ փուլերով կլինիկական հետազոտությունների են ենթարկվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել