Էրդողանը հայտարարել է, որ երբեք Ադրբեջանին միայնակ չի թողնի «Հայաստանի հարձակումների դեմ» |tert.am|
19:22 - 21 հուլիսի, 2020

Էրդողանը հայտարարել է, որ երբեք Ադրբեջանին միայնակ չի թողնի «Հայաստանի հարձակումների դեմ» |tert.am|

tert.am: Թուրքիան չի թողել և չի էլ պատրաստվում բարեկամ ու եղբայր ժողովուրդներին սպառնալիքների դեմ միայնակ թողնել: Այս մասին Անկարայում այսօր տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված է եղել Թուրքիայում կառավարման համակարգի փոփոխության 2-ամյակին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ շեշտելով, որ երբեք Ադրբեջանին միայնակ չի թողնելու «Հայաստանի հարձակումների դեմ»: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի խոսքով՝ իրենք վճռականությամբ լի են «օգնության հասնելու ճնշված ընկերներին, լինի դա Թուրքիայի տարածքում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, թե եղբայր Ադրբեջանում»:

«Մենք երբեք միայնակ չենք թողել և չենք թողնի նրանց»,-ասել է Էրդողանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել