ԵՊՀ շրջանավարտների միավորումը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 5 մլն դրամ է նվիրաբերել
21:15 - 22 հուլիսի, 2020

ԵՊՀ շրջանավարտների միավորումը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 5 մլն դրամ է նվիրաբերել

Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորումը կատարել է խոշոր՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով նվիրաբերություն:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Հիմնադրամը եւ ներկայացրել 17․07․2020-22.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 11։30-ի դրությամբ․

- Շուրջ 192,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 27 %-ը, Paypal-ի միջոցով ` 12%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը

- Ավելի քան 2500 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 59%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 17%-ը

- Շուրջ 48 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել