Այսօր 86 տարվա դադարից հետո Սուրբ Սոֆիայի՝ մզկիթի վերածված տաճարում նամազ կանցկացվի, ներկա է լինելու նաև Էրդողանը |tert.am|
09:38 - 24 հուլիսի, 2020

Այսօր 86 տարվա դադարից հետո Սուրբ Սոֆիայի՝ մզկիթի վերածված տաճարում նամազ կանցկացվի, ներկա է լինելու նաև Էրդողանը |tert.am|

tert.am: 1934թ-ից ի վեր առաջին անգամ՝ 86 տարվա դադարից հետո, Ստամբուլի՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում հուլիսի 24-ին նամազ կանցկացվի:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նամազին ամենայն հավանականությամբ մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) հուլիսի 10-ին չեղյալ էր հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել