Բոլորը պետք է հարգեն Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության մասին մեր որոշումը. Չավուշօղլու |tert.am|
17:43 - 27 հուլիսի, 2020

Բոլորը պետք է հարգեն Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության մասին մեր որոշումը. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Իսպանիայի արտգործնախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսպանիան Թուրքիային աջակցություն է հայտնում ցանկացած հարթակում, այդ թվում Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցում:

Մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իսպանացի գործընկերոջ հետ քննարկել են Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության հարցը:

«Իսպանիայի պես մի շարք երկրների հետ համաձայնության ենք եկել, որ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության մասին որոշումը Թուրքիայի ինքնիշխանության հարցն է»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրք արտգործնախարարը չի մոռացել հերթական անգամ քննադատել Հունաստանի բացասական արձագանքը տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ:

«Հունաստանի արձագանքը հնարավոր չէ հասկանալ: Դա Թուրքիայի ինքնիշխանության հարցն է: Բոլորը պետք է հարգեն մեր որոշումը: Սուրբ Սոֆիան ինչպես պահպանել ենք 1453 թվականից, նույն կերպ էլ շարունակելու ենք պահպանել»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց` 2020 թվականի հուլիսի 24-ին, բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել