ԵԽԽՎ համազեկուցողները քննադատում են Ադրբեջանի իշխանություններին |azatutyun.am|
16:25 - 01 օգոստոսի, 2020

ԵԽԽՎ համազեկուցողները քննադատում են Ադրբեջանի իշխանություններին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները խստորեն քննադատում են Ադրբեջանի իշխանություններին այդ երկրում քաղաքական ակտիվիստների շարունակվող ձերբակալությունների համար։

Նախօրեին նման բովանդակությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Սուննա Շվարսդոտիրը և Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Ստեֆան Շենաքն ու Ռոջեր Գեյլը։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո կազմակերպված ցույցերի մասնակիցների զանգվածային ձերբակալությունների առթիվ։ Մեզ հատկապես մտահոգում են այն հայտարարությունները, որոնց համաձայն ձերբակալվածներին կտտանքների են ենթարկում՝ փորձելով նրանցից պետական հեղաշրջման մասին կեղծ ցուցմունքներ կորզել», - նշում են ԵԽԽՎ համազեկուցողները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել