Բելառուսի նախագահության ընդդիմադիր թեկնածուին զրկում են հավաքների հնարավորությունից |azatutyun.am|
15:17 - 05 օգոստոսի, 2020

Բելառուսի նախագահության ընդդիմադիր թեկնածուին զրկում են հավաքների հնարավորությունից |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի իշխանությունները նախագահության ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային թույլ չեն տվել նախընտրական միջոցառում անցկացնել: Հավաքը նախատեսված էր Սլուցկ ավանում, սակայն երեկ իշխանությունները հայտնել են, թե հավաքի վայրում, իբր, պետք է շտապ կարգով նորոգման աշխատանք կատարվի:

Սլուցկում ոստիկանները ձերբակալել են հավաքին մասնակցելու համար ժամանած քաղաքացիներից առնվազն 17-ին:

Տիխանովսկայայի հավաքն արգելել են նաև Սոլիգորսկ ավանում, որտեղ առնվազն 5 մարդ է ձերբակալվել:

Նախօրեին էլ չեղարկվել է Ստոլբցի ավանում ծրագրված միջոցառումը: Տեղական իշխանությունները շինարարական տեխնիկա են մոտեցրել մարզադաշտին և անհնարին են դարձրել նախընտրական հավաքը:

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին:

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 25 տարի է իշխում և ցանկանում է վեցերորդ անգամ ընտրվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել